ՄԱԿ-ում կանցկացվեն ռոբոտ-մարդասպանների մասին քննարկումներ
Ռոբոտ-մարդասպանների ապագան կքննարկվի ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում կայանալիք մասնագետների հանդիպմանը: Քննարկումներին կմասնակցի երկու հայտնի մասնագետ` Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտի Համակարգչային քոլեջի պրոֆեսոր Ռոնալդ Արկինը և Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Նոել Շարկին, հաղորդում է BBC լրատվականի ռուսալեզու ծառայությունը:
Գլխավոր հարցը, որը մասնագետները քննարկելու են` որքանով արդյունավետ կլինեն ռոբոտ-մարդասպանները և որքանով և արդարացված այդպիսի տեխնոլոգիայի գոյություն ունենալը:
Քննարկումներն անցկացվելու են ՄԱԿ-ի Որոշակի տեսակի սովորական զենքերի արգելման կամ սահմանափակ կիրառման մասին կոնվենցիայի զարգացման շրջանակներում: Հանդիպման արդյունքները կներկայացվեն նոյեմբերին ՄԱԿ-ում նշված կոնվենցիայի քննարկման շուրջ նիստի ընթացքում:
Սա մարդկության պատմության մեջ առաջին անգամը կլինի, երբ ռոբոտ-մարդասպանների (կամ ինչպես հաճախ են անվանում` «սպառազինության ավտոմատ համակարգեր») հարցը կքննարկվի նման մակարդակով:
Սովորաբար ռոբոտ-մարդասպան անվանում են այն համակարգերին, որոնք ի վիճակի են ինքնուրույն, առանց մարդկային միջամտության որոշել թիրախը և որոշում կայացնել դրանց ոչնչացման մասին: Ներկայումս նման ռոբոտներ դեռևս գոյություն չունեն, սակայն տեխնոլոգիաների զարգացումը թույլ կտա դրանք ստեղծել ապագայում:
Նման տեխնոլոգիաների հեղինակները գտնում են, որ պատերազմների վարման և զինված ուժերի կիրառման ներկայիս կանոններն ու օրենսդրական դաշտն ամբողջությամբ բավարարում են ռոբոտ-մարդասպանների իրառման կարգավորումները: Նրանք պնդում են, որ այս հարցի կարգավորման մեխանիզմները ոչ մի դեպքում չպետք է խոչընդոտեն նման տեխնոլոգիաների մշակումն ու զարգացումը, այլ ընդամենը պետք է կարգավորեն կիրառման ընթացակարգերը:
Հակառակ կողմը պնդում է, որ նման ռոբոտները սպառնալիք են մարդկության համար և «ավտոմատ ոչնչացման» յուրաքանչյուր գործառույթ պետք է ամբողջապես արգելվի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան