Վարունգ, կեֆիր. Օրգանիզմը բեռնաթափելու հիանալի միջոցներ
Ֆիզիկական պասիվ ակտիվությունը և ոչ հավասարակշռված սննդակարգը բերում են մեր բջիջներում տոքսինների կուտակման. եթե դրանք չեն այրվում կամ չեն մաքրվում, ապա կարող են դառնալ ոչ միայն բազմաթիվ հիվանդությունների, այլ նաև գիրության պատճառ: Բեռնաթափումը հնարավորություն է տալիս հնարավորինս պայքարել դրանց դեմ:
Բեռնաթափումը կարող է դառնալ սնվելու սովորույթները փոխելու հիանալի միջոց: Առաջին հերթին` ստամոքսը փոքրանում է և մարդն սկսում է ավելի քիչ ուտել:
Դիետոլոգները գտնում են, որ անկախ քաշից, բոլորը պետք է շաբաթական մեկ օր բեռնաթափման օր կազմակերպեն:
Այսպես.
Մրգային բեռնաթափման օր.
Անհրաժեշտ է 1,5 կգ ցանկացած թարմ միրգ, բացի բանանից: Բոլորը պետք է բաժանել 5-6 բաժնի համար և ուտել մինչև քաղց զգալը:
Բեռնաթափման օր կեֆիրի միջոցով
Շատ հայտնի ու շատ մարսվող միջոց է: Կեֆիրը կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, ամրացնում օրգանիզմը: Մեկ օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 1.5 լ կեֆիր:
Բեռնաթափման օր վարունգի միջոցով
Մեկ օրվա ընթացքում պետք է ուտել 1,5 կգ վարունգ, որը լավագույն միջոցներից է օրգանիզմը բեռնաթափելու ու մաքրելու համար: Վարունգը նույնպես պետք է բաժանել մեկ օրվա ընթացքում 5-6 անգամ ուտելու համար:
Հիշեցնենք, որ խորհուրդ չի տրվում բեռնաթափման օրեր կազմակերպել ստամոքսի հիվանդությունների, ցածր ճնշման, ինչպես նաև ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքերում:
Նախորդող`
Բանանով և խնձորով բեռնաթափման օրեր
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա