2013-ի բյուջեի կատարողականի քննարկումները կմեկնարկեն մայիսի 26-ին
Հայաստանի Ազգային ժողովում 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարկան հաշվետվության քննարկումները կմեկնարկեն մայիսի 26-ից: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովից:
Ըստ օրակարգի, 2013-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ներկա կլինեն ՀՀ վարչապետը և կառավարության այլ անդամներ, ովքեր յուրաքանչյուրը կներկայացնի իր ոլորտին վերաբերող ցուցանիշները:
Մասնավորապես, մայիսի 26-ին ՀՀ Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը կներկայացնի հաշվետվությունը` հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով, բյուջետային եկամուտներով, ծախսերով ու պակասուրդով, ԿԲ եզրակացությունը կներկայացնի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ Վերահսկիչ պալատի եզրակացությունը կատարողականի վերաբերյալ կներկայացնի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Բյուջեի կատարողականի շուրջ քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի 6-ը, այնուհետև բյուջեի 2013 թվականի կատարողականի նախագիծը կընդգրկվի ԱԺ նիստի օրակարգ ու արդեն կքննարկվի լիագումար նիստում: