Ապրիլ 21-ից մայիսի 4-ը բանկերի կողմից տրամադրվել է է 64 մլրդ դրամի վարկ. ԿԲ
Ապրիլի 28-ից մայիսի 8-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 148,813,522 ԱՄՆ դոլար 412.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 169,169,088 ԱՄՆ դոլար 413.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.11 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,756,357 EUR 571.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,255,421 EUR 575.10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,170,256,928 ՌԴ ռուբլի 11.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 194,661,985 ՌԴ ռուբլի 11.65 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Ապրիլ 21-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 83.4 մլն ԱՄՆ դոլար: