Ալի Խամենեիի ներկայացուցիչ. Իրանցի գիտնականներին սպանած ահաբեկիչները Բաքվում հանդիպել են իսրայելցի լրտեսներին
«Ադրբեջանում Իսրայելի ծավալած գործողություններից մեկն էլ Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելն է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Արդաբիլ նահանգում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյյեդ Հասան Ամելին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականն իր ելույթներից մեկում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան, իսկ օրեր անց Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Ադրբեջան կատարած այցերին, մասնավորապես նշել է. «Իսրայելի կառավարության ուժային կառույցների առաջնահերթությունը Կովկասն առանց Իրանի տեսնելն է: Իլհամ Ալիևի ոտքն Ադրբեջան չհասած, այդ երկիր ժամանեց Ավիգդոր Լիբերմանը: Ադրբեջանում Իսրայելի ծավալած գործողություններից մեկն էլ Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքելն է: Իրանցի գիտնականներին սպանած ահաբեկիչները Բաքվում հանդիպումներ են ունեցել իսրայելցի լրտեսների հետ և նրանցից համապատասխան հրահանգներ ստացել»:
Հիշեցնենք, որ Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ալի Խամենեին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս զգուշացրել էր, որ «Որոշ ուժեր, այդ թվում սիոնիստական ռեժիմը (Իսրայել) դժգոհ են Իրան-Ադրբեջան ամուր հարաբերություններից և շարունակաբար խափանում են հարաբերությունների ամրապնդման ընթացքը, սակայն լրջությամբ ու քաղաքական վճռականությամբ հնարավոր է հաղթահարել նրանց խափանիչ գործողությունները»:
Ի պատասխան ԻԻՀ հոգևոր առաջնորդի դիտարկումներին, Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Իրանի հզորությունը դա՝ Ադրբեջանի հզորությունն է. Երկու երկրների ամուր կապերը թույլ չեն տա, որպեսզի երկկողմ հարաբերությունները որևէ բացասական ազդեցություն կրեն»:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Ո՞րն է Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի նպատակը
Տեսակետներ. Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի
Ադրբեջանական ԶԼՄ-ները Զաքիր Հասանովի խոսքերը վերագրել են Իրանի պաշտպանության նախարարին
Ադրբեջանական ԶԼՄ-ները Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ սխալ տեղեկատվություն են հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում