Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը զգուշավոր անհամաձայնություն էր ընդամենը. Հ.Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)
Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը փաստում է, որ ԱՄՆ-ը փորձում է Հարավային Կովկասում առաջատար դիրքեր ձեռքբերել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«ԱՄՆ-ը փորձում է աշխարհաքաղաքական հակամարտության հնարավոր վերսկսման գործում լայնացնել ճակատը, իսկ Կովկասը դիտարկվում է որպես հնարավոր մի վայր, որտեղից կարելի է Ռուսաստանին դուրս մղել»,-նշեց քաղաքագետը` ավելացնելով, որ այս գործընթացներում Միացյալ նահանգները կփորձի ներգրավել Իրանին:
Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ այն ընդամենը զգուշավոր անհամաձայնություն էր, չնայած որ կարելի էր նման իրավիճակում շատ ավելի միանշանակ հայտարարություններով հերքել:
Մանրամասն` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան