Զինվորի մահվան դեպքի մասին ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Ըստ նախնական տվյալների, մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: Այդ մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Ներսես Ղազարի Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նախորդիվ`
Իջևանի զորամասում զինվոր է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները