ԱՄՆ պետքարտուղարությունը «սադրիչ» և «անտեղի» է անվանել Պուտինի այցը Ղրիմ
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմ որակել է «սադրիչ» և «անտեղի»: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Այդ այցը սադրիչ է ու անտեղի: Ղրիմը պատկանում է Ուկրաինային, և մենք, բնականաբար, չենք ճանաչում Ռուսաստանի անօրինական գործողությունները», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նշենք, նախօրեին Վլադիմիր Պուտինը Սևաստոպոլում մասնակցել էր Հաղթանակի օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներին և հանդես եկել շնորհավորական ուղերձով: ՌԴ նախագահի այցը Ղրիմ քննարդատության էր արժանացել Եվրոպական Միության և ՆԱՏՕ- կողմից: Ուկրաինայի ԱԳ գերատեսչությունն այցի առնչությամբ բողոքի նոտա էր ուղարկել Մոսկվա: