Տիգրան Ղարամյանը 3-րդն է
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Մետց քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և բաժանեց 1-6-րդ տեղերը գրոսմայստերներ Անդրեյ Իստրատեսկուի (Ֆրանսիա), Անդրեյ Վովկի (Ուկրաինա), Վլադիմիր Եպիշինի (Ռուսաստան), Քրիստիան Բաուերի (Ֆրանսիա) և միջազգային վարպետ Սեմի Շոկերի (Եգիպտոս) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվեց երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շոկերը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները