«Ճչացողներ» ֆիլմն օգնել է «The Washington Post»-ի հոդվածագրին ակտիվություն ցուցաբերել Ցեղասպանության ճանաչման հարցում
«The Washington Post» պարբերականի հոդվածագիր Ստասիա Բրաունը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և Մեծ Եղեռնի վերաբերյալ Քիմ Քարդաշյանի հայտարարություններին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«2007-ին System of a Down-ի երկրպագու իմ դպրոցական ընկերը ինձ տարավ «Ճչացողներ» ( Screamers) 91 րոպեանոց փաստավավերագրական անգլալեզու ֆիլմը դիտելու: Ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել է Սերժ Թանկյանը, պատմում է Հայոց Մեծ Եղեռնի և աշխարհում 1915 թվականից մինչ այսօր տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին:
Ֆիլմում Թանկյանը իր 97 տարեկան Հայոց ցեղասպանությունը վերապրած պապիկի հետ քննարկում է Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն էթնիկ հայերի հետ կատարվածը:
Հենց այս ֆիլմի պատճառով ես սկսեցի հետաքրքրվել այս հարցով: Որպես աֆրոամերիկացի, ում նախնիները նույնպես ենթարկվել են վերացման, էթնիկ շահագործման և կտտանքների` ես կարևում եմ պատմությունը արդար կերպով ներկայացնելու ամերիկահայերի պայքարը:
Forbes ամսագրում տպագրված իր հոդվածում Հայոց ցեղասպանության վերապրածի ժառանգ Ջանո Պողոսյանը նշել էր, որ «զոհերի խմբերը հիշողության արդարացման կարիք չունեն, բայց նրանք արդարության կարիքն ունեն»: Սա վկայում է այն մասին որ, ռասիզմը դեռ չի վերացել:
Ինձ համար տարօրինակ է Քիմ Քարդաշյանի այն հայտարարությունը, որ միայն դստեր լույս աշխարհ գալուց հետո է նա բացահայտել, որ ռասիզմ գոյություն ունի:
Քարդաշյանը նաև ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մասնակցել է Հայոց ցեղասպանության վկայություններին նվիրված միջոցառմանը:
«Պատիվ ունեմ ներկա գտնվելու Հարավային Կալիֆորնիայի «Շոա» հիմնադրամի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության վկայություններին նվիրված միջոցառմանը: Ես նստած եմ Հայոց ցեղասպանությունը վերապրած 100 - ամյա ոգեշնչող մի կնոջ կողքին»,-գրել էր վերջինս:
Ինչպե՞ս կարող է ռասիզմի և խտրականության դեմ պայքարը ուրիշինը լինել, երբ շատ երկրներ ու պետություններ դեռևս չեն պատրաստվում ճանաչել այն, ինչ եղել է իր հոր նախնիների հետ, ընդունել զանգվածային էթնիկ բնաջնջումների փաստը: Ես հակված եմ կարծել, որ Քիմի հայտարարությունը հաստատում է այն իրողությունը, որ ռասիզմը դեռ գոյություն ունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները