Արմեն Մարտիրոսյան. Այս կառավարությունը ստեղծվել է ներիշխանական որոշ խնդիրներ լուծելու համար
«Նոր ձևավորված կառավարությունից որևէ սպասելիք չունեմ, քանի որ սա օլիգարխիկ կառավարություն է, Հայաստանի քաղաքացիների հետ որևէ կապ չունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, այս կառավարությունը ստեղծվել է ներիշխանական որոշ խնդիրներ լուծելու համար:
Ա. Մարտիրոսյանն ասաց, որ թեև կառավարության ծրագիրը ներկայացված չէ, բայց համոզված է, որ որևէ դրական քայլ չի լինելու:
«Հայաստանում համակարգային փոփոխություն է պետք, իսկ այս կառավարությանը ունակ չէ, հակառեֆորմիստական կառավարության է»,- ընդգծեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
Նա նշեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը տեսնում է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններում:
«Եթե այսպես շարունակվի մինչև հերթական ընտրությունները, «Հանրապետական» կուսակցությունը կրկին հաղթելու է: Արտահերթն այլ քաղաքական պրոցես է, կեղծելու ռեսուրսները քիչ են լինում: Միակ լուծումը տեսնում եմ արտահերթ ընտրությունները»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: