«Al Jazeera». Ադրբեջանում իրավիճակը մեկ բան է ցույց տալիս` ժողովրդավարության բեռը շատ ծանր է
«Al Jazeera»-ն տպագրել է փորձագետ Արզու Գեյբուլաևայի` «Ադրբեջանը և ժողովրդավարության բեռը» վերտառությամբ հոդված:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Մայիսի 6-ին Բաքվի դատարանը կեղծ մեղադրանքով ութ երիտասարդներին դատապարտեց վեցից ութ տարվա ազատազրկման: Նրանցից յոթը N!DA երիտասարդական շարժման անդամներ են, իսկ ութերոդը` անկախ երիտասարդական կազմակերպության անդամ: Նրանք ձերբակալվել են անցյալ տարի, և մեղադրվում են ապօրինի թմրանյութեր, հրազեն պահելու և հասարակական ընդվզումներ հրահրելու մեջ:
Լսումների ժամանակ, սակայն հաշվի չառնվեցին նրանց անմեղությունը ապացուցող փաստաթղթերը: Դատախազները արդարության հաստատման հարցում շահագրգռվածություն չցուցաբերեցին: Ամբաստանյալների միակ ուղղին բանտախուցն էր: Մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև տարբեր երկրների կառավարություններ քննադատել են նրանց ազատազրկումը:
Ըստ ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտի` այս ութ բանտարկյալները քաղաքական դրդապատճառներով ձեռբակալվածների մի փոքր մասն են: Ներկա պահին Աբրբեջանի բանտերում պահվում է 134 քաղբանտարկյալ:
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության` մամուլի ազատության վերաբերյալ վերջին զեկույցի համաձայն Ադրբեջանը այս ցուցանիշով 197 երկրներից զբաղեցրել է 184-րդ տեղը:
«Human Rights Watch»-ն էլ իրավիճակը բնութագրել է վատթարացող: Շատերի համար Ադրբեջանում ժողովրդավրությունը «կորել է»: Դրա պատճառն այն է, որ միջազգային հանրությունը մարդու իրավունքների փոխարեն կենտրոնացել են տնտեսական շահերի վրա:
Ռուսաստանից տնտեսական կախվածությունից ազատվելու համար Եվրոպան ներկա պահին այլընտրանքային գազի ռեսուրսների կարիք ունի:
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնն անհանգստություն է հայտնել N!DA ակտիվիստների ձերբակալության կապակցությամբ` այն անվանելով քաղաքական: Այսպիսով` ԵՄ-ն պետք է ընտրություն կատարի մարդու իրավունքների ոտնահարման և տնտեսական շահի միջև:
Հետաքրքիր է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները լուռ են Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարման հարցում:
«Մեզ ձերբակալել են ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման ուղղված մեր պայքարի համար»,-նշել է ձերբակալված ակտիվիստ Ռաշադ Ախունդովը:
Այսպիսով ո՞վ է մեղավոր: Իշխանությունները, ովքեր վախենում են լսել տարաբնույթ կարծիքներ, կամ էլ երիտասարդ, կրթված ակտիվիստները, ովքեր մտահոգված են իրենց իրենց երկրի ապագայի համար: Միգուցե պատասխանատվություն են կրում նրանք, ովքեր միջազգային տարբեր ատյաններում նվերների և գործարքների շնորհիվ աչք են փակում այս ամենի վրա: Ներկա պահին Ադրբեջանում իրավիճակը մեկ բան է ցույց տալիս` ժողովրդավարության բեռը շատ ծանր է և ոչ ոք չի ցանկանում այդ բեռը կրել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում