Ալ-Սիսի. «Ես պատրաստ եմ հրաժարական տալ, եթե եգիպտացիները դա պահանջեն»
Եգիպտոսի նախագահի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հայտարարել է, որ ընտրվելու դեպքում երկու տարում կբարեկարգի ժողովրդի կենսապայմանները, սակայն պատրաստ է անմիջապես հրաժարական տալ, եթե եգիպտացիներն իր դեմ լինեն: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
«Դուք կարծու՞մ եք, ես կսպասեմ երրորդ անգամին: Եթե ժողովուրդը բողոքի, ես հրաժարական կտամ: Չեմ սպասի, մինչև բանակը դա անի: Ես վախենում եմ իմ երկրի ու ժողովրդի համար»,-ասել է Ալ-Սիսին՝ քննադատելով Մուրսիի նախագահությնա տարիները և «Մուսուլման եղբայրների» իշխանության գալը:
«Ես չեմ թողնի, որ կրոնական ղեկավարություն լինի»,-ավելացրել է նա:
Նշենք, որ Ալ-Սիսին մայիսի 26-27-ը կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու մեծ հնարավորութուն ունի: Հարցումները ցույց են տվել, որ նրա օգտին պատրաստ է քվեարկել Եգիպտոսի բնակչության 79%-ը: