Պարտադիր կուտակային համակարգ չկա. Դաշնակցությունը կողմ է «կուտակայինի» մասին կառավարության ներկայացրած նախագծին
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը ԱԺ Դաշնակցություն խմբակցությունում հավանությանն է արժանացել և նրանք կողմ են քվեարկելու նախագծին: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` նշելով, որ նախագծում մի քանի նորամուծություն է նկատել:
Նախ ըստ պատգամավորի, կառավարության ներկայացրած նախագիծը լրամշակված է ունի նախաբան, որը նշում է, թե այս փուլում, մինչև ՍԴ պահանջները վերջնականապես կատարելը, ինչ հիմնական նպատակներ է հետապնդում այս օրենքի ընդունումը: Այնուհետև պատգամավորը ներկայացրեց նախագծով առաջարկվող «առանձնահատկությունը»` ուժը կորցրած ճանաչել 76-րդ հոդվածը, որը սահմանում էր պատասխանատվություն պարտադիր կուտակային վճարը չվճարելու դեպքում:
«Սա նշանակում է, որ որևէ պատասխանատվություն չի կարող լինել այն գործատուների նկատմամբ, ովքեր նաև հունվարի 1-ից հետո չեն կատարել պարտադիր կուտակային վճար», -հայտարարեց Մինասյանը:
Նախագծի մյուս առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է հաշվի առնել քաղաքացիների կամարտահայտությունը, այսինքն` եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր աշխատավարձից կուտակային վճարները պահվեն, ապա նա դիմում է տալիս, այդ դիմումը արդեն պարտավորություն է դառնում գործատուի համար, որ նա չհաշվարկի և չփոխանցի վճարները:
«Այս քայլը դրական առաջընթաց է, դրական քայլ է մինչ այս եղած վիճակի համեմատ», -նկատեց պատգամավորը:
Ավելին, ըստ պատգամավորի, առաջընթաց է նաև այն, որ դիմում ներկայացնելու համար հավելյալ կառավարության որևէ որոշման ներկայացման անհրաժեշտություն չկա:
«Դա նույնպես ձեռքբերում է, քանի որ հաճախ մենք գիտենք, որ մանրուքները թաքնված են լինում կառավարության որոշումների ու ենթաօրենսդրական ակտերի հետևում: Շատ հստակ նկարագրում է, թե դիմումն ինչ պետք է իր մեջ ներառի` գործատուի անվանում, դիմումատուի անուն-ազգանուն, անձնագրի սերիան համարը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ դրա բացակայության մասին տեղեկանքը, դիմումատուի կոնտակտային տվյալներ, դիմումը ներկայացնելու տարին, ամիսն ու ամսաթիվը և դիմումատուի ստորագրությունը և նշում այն մասին, որ դիմումատուն կամ աշխատակիցը չի ցանկանում հաշվարկել ու փոխանցել իր աշխատավարձից որևէ միջոց», -բացատրեց պատգամավորը:
Ա. Մինասյանը ընդգծեց, որ օրինագծում այն կետը, որի համաձայն, դիմումը աշխատողի կողմից առձեռն ներկայացնելու դեպքում գործատուի կողմից իրավասու անձը գրավոր հավաստում է տալիս աշխատողին առ այն, որ գործատուն տեղյակ է այդ դիմումի մասին:
Ըստ պատգամավորի, մյուս ձեռքբերումը ամրագրված է նախագծի անցումային դրույթներում. Քաղաքացու կամարտահայտության սկզբունքը ուժի մեջ է մտենում 2014-ի հունվարի 1-ից:
«Այսինքն այս օրենքը հետադարձ ուժ է ստանում, և բոլոր այն գործատուները, ովքեր գումարներ չեն փոխանցել, ազատվում են այս օրենքով փոխանցելու պարտավորությունից: Իրենց աշխատակիցներին կարող են վերադարձնել պահված գումարները, իսկ եթե վերադարձրել են, պարզապես անհրաժեշտ է աշխատակիցների դիմումները վերցնել և դա կլինի ամբողջությամբ օրինական», -հավելեց Արծվիկ Մինասյանը:
Այս դրույթով, ըստ ընդդիմադիր պատգամավորի, վերահաստատվում է բոլորի մոտեցումը` պարտադիր կուտակային համակարգ չկա:
«Մենք, որպես առաջարկություն ներկայացրած ընդդիմություն, ակնկալում էինք, որ շատ առաջարկություններ այս փուլում պետք է իրացվեին, բայց այս քայլը համարում ենք էական դրական առաջընթաց, հետևաբար մեր խմբակցությունը չի կարող դեմ լինել այդպիսի առաջընթաց քայլին», -նշեց ընդդիմադիր խորհրդարանականը:
Նախորդիվ`
Հ. Հակոբյան. Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր բաղադրիչը կա, հետո ինչ կլինի չգիտեմ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան