Բակո Սահակյանը մասնակցել է Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված համագումարի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված համագումարի բացմանը:
Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է նման ներկայացուցչական միջոցառման անցկացումն Արցախում, ինչն արդեն դառնում է բարի ավանդույթ և անկասկած իր դրական ազդեցությունը կունենա մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանը նշել է, որ առողջապահությունը մեր տնտեսության ռազմավարական և առանցքային ճյուղերից մեկն է, և դրանից ելնելով, այստեղ իրականացվում են լայնածավալ ծրագրեր` ուղղված բնակչության որակյալ բուժսպասարկման ապահովմանը և նրա մակարդակի շարունակական բարձրացմանը: Նախագահը հատուկ ընդգծել է այս գործընթացում բուժանձնակազմի և, մասնավորապես, բուժքույրերի դերը, ովքեր մասնագիտական ունակությունների հետ մեկտեղ պետք է ունենան նաև մարդկային բարձր որակներ և կապող օղակ հանդիսանան բժիշկների ու բուժվող հիվանդների միջև:
Համագումարին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում