«Կարֆուր»-ի բացմամբ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության նոր սկիզբը կդրվի. Ֆրանսուա Օլանդ
Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցությունն ու ապրանքաշրջանառությունը չեն համապատասխանում այն հարաբերություններին, որ ունեն երկու երկրները քաղաքական և հասարակական ոլորտներում: Այս մասին այսօր Երևանում կայացած Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Նախ պետք է լավ ճանաչենք Հայաստանի պայմանները և իրականացնենք տնտեսական դիվանագիտություն: Ֆրանսիական ձեռնարկությունները պետք է շատ ներդրումներ կատարեն Հայաստանում: Պայմաններն ու միջոցները հնարավորության սահմաններում պետք է պարզեցվեն»,- ասաց Ֆրանսուա Օլանդը` հավելելով, որ Հայաստանը բարգավաճում է, արագ տեմպերով զարգանում է, բայց Հայաստանի տնտեսություն պետք է բերենք մեր ապրանքներն ու տեխնոլոգիաները, ֆրանսիացի գործարարները պետք է իրենց փորձը բերեն և իրենց գիտելիքները նվիրեն Հայաստանին:
Անդրադառնալով Երևանում «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը` Ֆրանսուա Օլանդը նշեց, որ «Կարֆուր»-ի բացմամբ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության նոր սկիզբը կդրվի:
«Վաղն արդեն «Կարֆուր»-ի առաջին խանութի բացման առիթով կտեսնեք, որ այն հնարավորություն կտա Հայաստանին միջազգային առևտրային ցանցի մեջ մտնելու: Ցանկանում ենք, որ այս առաջին ներդրումը ուրիշներին էլ օժանդակի, քաջալերի, և պետք է բոլոր ձևերով հեշտացնենք ներդրումների գործընթացը»,- ասաց նա:
Նախորդիվ`
Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին
Հայաստանում կարելի է լավ բիզնես անել. Սերժ Սարգսյանը` ֆրանսիացի գործարարներին
«Մենք առաջարկել ենք, որպեսզի Հայաստանի միջոցով ֆրանսիական ընկերությունները մուտք գործեն Մաքսային միության շուկաներ»
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում է. հատուկ արարողակարգով դիմավորում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան