Իրանական լրատվամիջոցը` Գալուստ Սահակյան-Մոհամմադ Ռեիսի հանդիպման մասին
«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մոտ ապագայում կայցելի Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախագահը ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում:
Իրանի դեսպանն էլ իր հերթին, կարևորելով երկու երկրների կողմից իրանականացվող էներգետիկ նախագծերին, հավելել է, որ Իրանի և Հայաստանի ղեկավարների համոզմամբ՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող ոչ մի հանգամանք գոյություն չունի:
Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական այցով Թեհրան էր մեկնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը առանձին հանդիպումներ էր ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Նալբանդյանը Հասան Ռոհանիին էր հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
ՀՀ պատվիրակության այցն Իրան. Խոսում են իրանագետները
ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանը շնորհակալ է Հայաստանին միջազգային կառույցներում ցուցաբերած աջակցության համար
Ռոհանի. Հայաստանում ներդրումներ կատարելու համար Իրանը պատրաստ է խրախուսել իրանցի ներդրողներին
ԻԻՀ ԱԳՆ. Իրանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են չափազանց լավ վիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում