Քեսաբում և Հալեպում երկու հայ է զոհվել. կա վիրավոր
Քեսաբում մարտերի ընթացքում մեկ հայ է զոհվել, մեկը` վիրավորվել: Այս մասին հայտնում է «Բերիո Լուրեր»-ը:
Չալմայի շրջանում նախօրեին զինյալ խմբավորումների և սիրիական բանակի բախումների հետևանքով սիրիական բանակի զինվորներ են մահացել:
Զոհերի թվում է եղել հայազգի տեղացի բնակիչ Վարդան Անտրեանը, վիրավորվել է Սարօ Պապուճեանը:
Եվս մեկ հայ զոհվել է Հալեպում: «Գանձասար»-ի փոխանցմամբ, Նոր Գիւղի մեջ զինյալների կողմից արձակված գազի պայթուցիկ տակառների պայթյունի հետևանքով նահատակվել է բանակի կողքին ծառայող Հակոբ Գրտանեանը: