Զինվորի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է մարտական ծառայության կանոնները խախտելու համար
Մայիսի 10-ին հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի փաստի առիթով հարուցվել է քրեկան գործ՝ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով` Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: Կատարվում է նախաքննություն: Այս մասին Panorama.am-ին ասացՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Կարապետյանը մահացել է:
Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջևան, այցելել դեպքի վայր: Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ և հանձնարարել պարբերաբար զեկուցել դրանց առնչվող բոլոր տեղեկությունները: Նախարարը հանձնարարել է անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:
Նախորդիվ՝
Զինծառայողի մահվան փաստով գործի քննությունը` նախարարի հսկողության տակ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները