Գումարային մեծ չարաշահումներ` հղի կանանց միջոցով
Սոցիալական ոլորտում, մասնավորապես հղիության և ծննդաբերության նպաստների հատկացման գործընթացում Հայաստանի Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ ավել գումարներ են գանձվել պետական բյուջեից: Ըստ 2013-ի ուսումնասիրության արդյունքում կատարված ՎՊ բացահայտումների, առանձին կազմակերպություններում հղի կանանց աշխատանքի ընդունել են հղիության արձակուրդից 1-2 ամիս առաջ կամ նրանց աշխատավարձը կտրուկ աճել է:
ՎՊ-ն ներկայացնում է, որ ըստ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, հղիության և ծննդաբերության արձակուրդը սահմանվել է
ա/ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության)
բ/ բարդ ծննդաբերության դեպքում` 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)
գ/ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում` 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության):
Հղիության և ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
Այսպես, ըստ ներկայացված վիճակագրության, Հայաստանում 2011-ին գրանցվել է 43.340 ծնունդ, նպաստառուների թվաքանակը կազմել է 12 587 մարդ, վճարվել է 3 մլրդ 927,940.0 հազ. դրամ նպաստ: 2012-ին գրանցվել է 42.480 ծնունդ, նպաստառուների թվաքանակը`12,445 մարդ, վճարվել է 3 մլրդ 646,735.8 հազ. դրամ նպաստ: Իսկ ահա 2013-ին գրանցվել է 41.770 ծնունդ, նպաստառուների թվաքանակը` 13.370 մարդ, վճարվել է 5 մլրդ 038,531.0 հազ. դրամ նպաստ:
Այսպիսով, 2013թ.ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1 մլրդ 391 795.2 հազ. դրամ ավելի գումար, որը մասամբ պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններով: Վերահսկիչ պալատը իր հաշվետվության մեջ նկատել է, որ 2013-ին պետական բյուջեով նախատեսվածից հղիության և ծննդաբերության նպաստի ծրագրով ավելի է վճարվել 1 մլրդ 927,335.9 հազ.դրամ:
Ըստ հաշվետվության, պարզվել է, որ վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստներ, մի շարք դեպքերում, նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց: Կամ` հղիության, ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձը, հավելյալ վճարները և մասնավորապես պարգևատրումները:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի բաժնի պետին 2013-ի սեպտեմբերին վճարվել է 18 մլն 100 հազ. դրամ հղիության և ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած ժամանակաշրջանում` 2013-ի մարտին նրան վճարվել է 9,8 մլն դրամ, իսկ արձակուրդից անմիջապես 1 ամիս առաջ` 2013-ի օգոստոսին` 15,8 մլն դրամ պարգևատրում:
«Նատալի Ֆարմ» ընկերության բժիշկ-կոնսուլտանտին 2013-ի սեպտեմբերին վճարվել է 16 մլն. 450 հազ.դրամ հղիության և ծննդաբերության նպաստ:
«Երևանի կոնյակի գործարան» ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության և ծննդաբերության նպաստ` 9 մլն 918 հազ. դրամ: 2012թ. հոկտեմբերին նրան վճարված աշխատավարձը և հավելավճարը կտրուկ բարձրացել է` կազմելով 5 մլն 216 հազ. դրամ: Ավելին, հղիության և ծննդաբերության նպաստ ստանալուց հետո վերջինս, գտնվելով հետծննդյան արձակուրդում, ապրիլին ստացել է 2 մլն. 400 հազ.դրամ, մայիսին` 1մլն. 380 հազ.դրամ, հունիսին` 1 մլն. 500 հազ.դրամ աշխատավարձ և հավելավճարներ:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Գնումների ոլորտը շարունակում է համարվել թույլ օղակ. ՎՊ սկանդալային բացահայտումները
Բժշկական հաստատություններում հեմոդիալիզի ֆիլտրերը օգտագործվել են մի քանի անգամ. Վերահսկիչ պալատ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները