Սիրիայի ընդդիմության առաջնորդը Օբամայից ցանկանում է զենիթահրիթռային համալիրներ ստանալ
Սիրիայի ընդդիմության առաջնորդ Ահմադ Ջարբան այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր է հասնել նրան, որ վարչակազմը շարժական զենիթահրթիռային համալիրներ մատակարարի ընդդիմությանը:
Wall street Journal-ին տված հարցազրույցում Ջարբան պարզաբանել է, որ խոսքը հատուկ մարզված էլիտար խմբավորմանը ԶՀՀ տրամադրելու մասին է, որի անդամները ժամանակին ծառայել էին սիրիական բանակում և հակահրթիռային զենքի օգտագործման մեծ փորձ ունեն: Ընդ որում ընդդիմության առաջնորդը համաձայն է, որ ԶՀՀ մատակարարվի ոչ միայն ԱՄՆ-ից, այլև այլ երկրներից՝ ԱՄՆ-ի թույլտվությամբ:
Ջարբան վստահեցրել է, որ այդ զենքերի նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու և չի ընկնելու «Ալ-Կաիդայի» զինյալների ձեռք:
«Մեր առաքելությունը կայանում է նրանում, որ համոզենք ԱՄՆ-ին մեզ տա այդ զենքը կամ համոզել, որ թույլ տան մեր ընկերները այն մատակարարեն: Մենք ցանկանում են միայն ունենալ սահմանափակ քանակությամբ ԶՀՀ, որը հատուկ դեպքերում կկիրառվի»,-ասել է Ջարբան՝ նշելով, որ եթե ամեն օր կարողանան 10 ուղղաթիռ ոչնչացնեն, վարչակարգը այլ հաշվարկներ կունենա, և երկու անգամ կմտածի նախքան օդ ուժ ուղարկելը:
Ըստ թերթի տվյալների՝ Ջարբան Օբամայի հետ հանդիպելու է մայիսի 12-ին: