«Ավան» հոգեբուժարանում ծառայողական քննություն է նշանակվել
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մայիսի 5-ին արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով «Ավան» հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոններում ծառայողական քննություն իրականացնելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նախարար Մուրադյանը հանձնարարել է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել մասնագիտական պարտականությունների համապատասխանությունը սահմանված կարգին։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հարազատների պատմելով, հոգեբուժարանում հոգեմետ դեղերի ներարկման հետևանքով 32-ամյա Էդգար Շատիրյանը մահացել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա