«CPJ», «Index on Censorship». Ադրբեջանը մամուլի ազատության ցածր մակարդակով ստանձնում է ԵԽ նախագահությունը
Միջազգային մի շարք կազմակերպություններ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնելուն և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այնտեղ մամուլի ազատությունը գտնվում է ցածր մակարդակի վրա:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) հրապարակել է` «Ադրբեջանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի նախագահությունը, չնայած այնտեղ մամուլի ազատությունը գտնվում է ցածր մակարդակի վրա» վերնագրով հոդված, որում մասնավորապես նշված է.«Չորքեշաբթի օրը Ադրբեջանը կստանձնի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս պաշտոնը ռոտացիոն սկզբունքով 6 ամիսը մեկ փոխվում է` համաձայն անդամ պետությունների այբենական կարգի: Սակայն այս պարագայում Ադրբեջանի նախագահությունը խնդարահարույց է ԵԽ առջև ստանձնած պարտավորութունները վատագույնս իրականացնելու տեսանկյունից:
ԵԽ կարևոր արժեքներից են՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, ուստի ակնկալվում է, որ այս արժեքները պետք է պատշաճ պահպանվեն անդամ պետությունների կողմից: Սակայն Ադրբեջանում ազատ արտահայտվելու մթնոլորտը երկար տարիներ կայուն կերպով գնում է դեպի վատթարացում, քանի որ իշխանությունների կողմից բոլոր տեսակի քննադատություններն ու այլախոհությունը լռեցնելու փորձեր են արվում:
Ներկա պահին քաղաքական շարժառիթներով 10 լրագրողներ գտնվում են բանտում, ավելին`այս պահին 5 բլոգերներ ճաղերի հետևում են գտնվում, իսկ 8 երիտասարդ ակտիվիստներ էլ ձերբակալվել են առցանց ակտիվության համար:
Սակայն քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն ու ազատազրկումները միայն մի մասն են այն բազմաթիվ պառնալիքներից, որոնց բազմիցս առնչվում են ադրբեջանցի անկախ լրագրողները, ԶԼՄ-ների աշխատակիցներն ու բլոգերները:
Նրանք, ովքեր հետաքննում են ռիսկային թեմաներով պատմություններ, ինչպիսիք են կոռուպցիան և մարդու իրավունքների ոտնահարումները, կամ հրապարակում են իշխանության քննադատության վերաբերյալ հոդվածներ, ենթարկվում են ճնշումների այդ թվում`հետապնդումներ, սպառնալիքներ, ահաբեկում, շանտաժ և բռնի հարձակումներ:
Եվրոպայի խորհուրդը մտահոգություն է հայտնել այս խնդիրների առնչությամբ, սակայն այդ մտահոգւթյունները անուշադրության են մատնվել և մի շարք խորհուրդներ էլ արհամարհվել են Ադրբեջանի կողմից: Իսկ ԵԽ-ն իր հերթին համակարգված կերպով չի կարողացել ապահովել, որպեսզի Ադրբեջանը որպես անդամ պետություն, կատարի իր ստանձնած պարտավորությունները:
Իսկ այժմ, երբ Ադրբեջանը ստանձնել է ԵԽ նախագահությունը, աառավել քան երբևէ կարևոր է, որ Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի կողմից պատասխանատվություն ստանձնելուն ուղղված քայլեր ձեռնարկի: Հակառակ դեպքում կվտանգվի Եվրոպայի խորհուրդի լեգիտիմությունը»:
«Index on Censorship»-ն էլ նշում է, որ չնայած Ադրբեջանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը , «Art for Democracy»-ի կողմից հրապարակված նոր զեկույցը մանրամասնորեն նկարագրում է վերջին երեք տարիներին երկրում առկա գեղարվեստականորեն ազատ արտահայտվելու իրավունքի հարցում ոտնահարումները:
Ըստ զեկույցի, Ադևրբեջանի իշխանություները իրենց քննադատներին լռեցնելու հարցում օգտագործում են տարբեր միջոցներ` կտտանքներ, սպառնալիքներ, ձերբակալություններ:
Զեկույցը բաժանված է երեք գլուխների՝ առաջին գլուխը սահմանում է գեղարվեստական ազատ խոսքի միջազգային չափանիշները, որոնք Ադրբեջանը որպես մի շարք կազմակերպությունների անդամ, պարտավորվել է պաշտպանել և հարգել: Երկրորդ գլուխը՝ գեղարվեսատական խոսքի ազատության ներքին իրավական դաշտ: Երրորդ գլխում քննարկվում է, թե գործնականում ինչ մակարդակի վրա է Ադրբեջանում գեղարվեստական խոսքի ազատությունը` մանրամասնելով դեպքեր երաժիշտների ֆիլմերի, հեռուստատեսության և թատրոնի աշխատողների, գրողների, բանաստեղծների, և հրատարակիչների, իրավապաշտպանների նկատմամբ կիրառված ճնշումների վերաբերյալ, ովքեր ազատ արտահայտման գեղարվեստական կերպը օգտագործում են Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ ուշադրությունը հրավիրելուն»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան