Քաղաքացիական կրթության բացատրական բառարան է լույս տեսել
Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական կրթության բացատրական բառարանի» շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը
Արմեն Աշոտյանը նշել է, որ չնայած գիրքը նախատեսված է աշակերտների համար, սակայն չէր խանգարի, որ քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները ևս այն ընթերցեն` հասկանալու, թե ինչպես են ձևակերպվում համամարդկային արժեքները և ինչ մեթոդներով են դրանք ժողովրդավարական հասարակություններում պաշտպանվում:
«Յուրաքանչյուր մարդ, ով դառնում է գիտելիքների և օրենքների գերի, պետք է կարողանա լիարժեք ըմբոշխնել իր ազատությունը»,- ասել է նա:
Նախարարը հավելել է որ դպրոցներում քաղաքացիական կրթության հիմքերը պետք է դրվեն ճիշտ, դպրոցը դաստիարակի քաղաքացիներ, «ովքեր իրենց ազատությունների և իրավունքների ողջ փունջը ծառայեցնեն իրենց ընտանիքների, հասարակության, իրենց հայրենիքի կայացման գործում»:
Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների խորհրդատվություն ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը` ակտիվ համագործակցության համար, համոզմունք է հայտնել, որ բառարանը լինելու է աշակերտների սեղանի գիրքը:
Շնորհանդեսին մասնակցել են նաև բառարանի հեղինակները, կրթության ոլորտի պատասխանատուներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա