Ֆրանսուա Օլանդ. Ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ
«Հայաստանն աշխարհաքաղաքական տեսակետից յուրահատուկ պայմանների մեջ է, դրա համար Հայաստանը որոշեց մոտ կապերը շարունակել Ռուսաստանի հետ: Իմ խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը: Դրա համար իմ այցի ընթացքում փորձեցի հասկանալ, որն է Հայաստանի դիրքը և ինչ պետք է լինի Եվրամիության պատասխանը: Ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ, քանի որ նրա տենչն է, նրա արժեքներն են, նրա շահերին է համընկնում»,- ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք Հայաստանի դիրքորոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել նախօրեին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:
Ֆրանսիայի նախագահն ասաց, որ միաժամանակ չի ուզում ստիպել Հայաստանին, որ իր տնտեսական հարաբերությունները խզի Ռուսաստանի հետ:
«Հայաստանի դիրքորոշումը պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակներում, Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը»,-ասաց Ֆրանսիայի Հանրապետության նախագահը:
Նախորդող հրապարակում՝
Սերժ Սարգսյան. Ցանկալի կլինի, որ ասոցացման առանձնակի առաջարկություն լինի Հայաստանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան