«Huffington Post»-ն անդրադարձել է Գեղարդի վանքին...Եկեղեցու իրական շքեղությունը հասկանալու համար
«Huffington Post»-ը ներկայացրել է աշխարհի տարբեր վայրերում գտնվող ժայռափոր եկեղեցիներն ու տաճարները: Այստեղ ներառված է նաև Հայաստանում գտնվող Գեղարդի ժայռափոր վանքը:
«Աշխարհի ամենատպավորիչ եկեղեցիները հաճախ ներկայանում են բարձր առաստաղներով ու խոշոր սյուներով, սակայն եկեղեցու իրական շքեղությունը հասկանալու և զգալու համար հարկ է տեսնել ստորգետնյա կոթողները»,-գրում է «Huffington Post»-ը:
Ժայռափոր եկեղեցիներն ու վանքերը, որ կառուցվել են եկեղեցու պատմության սկզբում`որպես հոգևոր ուժ գտնելու միջոց, ըստ աղբյուրի, իրապես վեհաշուք են. «Ժայռերի ներսում փորագրված կամ քարանձավներում կառուցված եկեղեցիները իրենց վեհությամբ հաճախ գերազանցում են քաղաքային տաճարներին ու վիտրաժային պատուհաններով եկեղեցիներին»:
Ստորև` «Huffington Post»-ի ներկայացրած եկեղեցիներից մի քանիսը:
Կահիրե, Սենթ Սայմոն եկեղեցի: Այն հայտնի է նաև որպես քարանձավ-եկեղեցի:
Ուղղափառ ստորգետնյա եկեղեցի` Ավստրալիայի Քուբեր-Փեդի քաղաքում:
Կոլումբիա, Սիպակիրայի տաճար: Այն ստորգետնյա հռոմեական կաթոլիկ եկեղեցի է, որը կառուցված է աղի հանքավայրի 200 մետր երկարությամբ թունելների միջով:
Ֆրանսիա, Սուրբ Մարիա Մագդալենա քարանձավ-եկեղեցի:
Իտալիա, Piedigrotta եկեղեցին:
Agioi Saranta, քարանձավային եկեղեցի Կիպրոսում:
Գեղարդի ժայռափոր վանք. Հայաստան:
Նախորդող հրապարակում`
«The Huffington post»- ը առանձնացրել է 5 վայր Երևանում, ուր պիտի անպայման այցելել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան