ԱԺ-ում բունտ է հասունանում
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Երեկ խորհրդարանի պատերի ներսում դժգոհություն էր հասունանում՝ թիրախում Գալուստ Գրիգորիչն ու Հովիկ Արգամիչն էին: ԱԺ-ից վերջինի հեռանալուց և քաղաքական նոր իրավիճակի ու հատկապես ՕԵԿ-ի «ընդդիմադիրացումից» հետո Գրիգորիչին հրահանգ է իջեցվել «քենսլ» անել բոլոր գործուղումները, ՀՀԿ-ին կազմ-պատրաստ պահել հայրենիքում՝ քվեարկությունները չտապալելու համար: Բացառություն են կազմելու միայն ամենահրատապ գործուղումները: ԱԺ նախագահը երեկ նույնիսկ չթաքցրեց այդ փաստը և նիստերի դահլիճում խոստովանեց, որ քաղաքական իրավիճակն է այդպես պահանջում»: