Գուրգեն Դումանյանը հրաժեշտ տվեց ԱԺ աշխատակազմին
Գուրգեն Դումանյանը երեկ հրաժեշտ էր տալիս ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին նա աշխատանքի է տեղափոխվելու կառավարություն՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի կարգավիճակով: Անցյալ շաբաթ իշխանական շրջանակներում խոսվում էր, որ Դումանյանի փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Այս հեռանկարը, սակայն, խուճապ էր առաջացրել աշխատակազմի և պատգամավորների մի մասի մոտ:
Երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Թովմասյանը հրաժարվել է ԱԺ գործուղղվել՝ նշելով, որ չի գնա մի տեղ, որտեղ իրեն չեն սպասում: Թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում, դեռևս որոշված չէ: Մինչ այդ երեկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան