Էդմոն Մարուքյանը կեղծիքո՞վ է պատգամավոր դարձել
Վանաձոր քաղաքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, ով մեկ տարուց ավելի՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը, չի եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության լուռ հայացքի ներքո նրան տվել է վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք:
«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվանից հրապարակում է լրագրողական հետաքննություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին տրված տեղեկանքն առնվազն վիճելի է:
«Մեր ձեռքի տակ են հայտնվել ՀՀ ԱԱԾ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկությունները՝ պատգամավորի՝ ՀՀ կատարած ելումուտի վերաբերյալ: Ըստ այդ փաստաթղթի՝ նա իսկապես Հայաստանից բացակայել Է մեկ տարուց ավելի՝ ընդ որում կնոջ և որդու հետ»,-գրում է թերթը: