«Շուտով լավ նորություններ կլսեք». էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աշխատանքներ տանել բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ, իհարկե, պետք է հաշվի առնել նաև շուկայում գործող մասնակիցների շահերը:
«Բյուջետային ընկերությունները հեշտ են գալիս շուկա, բայց այլ ընկերությունների համար նրանց մուտքը կարող է խնդիրներ ստեղծել: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր կողմերի շահերը, բայց հետևողական կաշխատենք և շուտով լավ նորություններ կլսեք», - նշել է էկոնոմիկայի նախարարը: