Մովսեսի կիրակնօրյա դպրոցը 76 աշակերտ ունի (Տեսանյութ, լուսանկարներ)
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում արդեն երկու տարի է` կիրակնօրյա դպրոց է գործում: Դպրոցի պատասխանատու, ուսուցչուհի Ջավահիր Բադայանը Panorama.am-ի թղթակցին պատմեց, որ դպրոցում գործում է երկու խմբակ, անցկացնում են նաև Աստվածաշնչի ընթերցումներ:
Երեխաները հաճախում են ասեղնագործության և նկարչության խմբակներին, աշխատանքները վաճառվում են ցուցահանդեսներում, ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանի շուկայում: Ստացված եկամուտը բաշխվում է երեխաներին, նաև թելեր են գնում:
«Երեխաները շատ ակտիվ մասնակցում են դպրոցի պարապմունքներին: Դպրոց է հաճախում 76 երեխա: Եթե կրակոցներ են լինում, դադարեցնում ենք դասերը, բայց որ ասենք, դասերը չենք պարապում, չէ: Հենց երեխաների պահանջով հետաձգված դասերը պարապում ենք»,- ասաց ուսուցչուհին:
Նրա խոսոքով, երեխաներն իրենց ժամանցը եկեղեցում են անցկացնում: Մի փոքր խանգարում են կրակոցները, բայց երեխաները չեն ընկճվում:
«Կիրակնօրյա դպրոցի երեխաների շնորհիվ հոգևոր կյանքն ավելի է զարգանում: Նշում ենք տոները: Վերջերս երեխաների համար կարևորվեց ոտնլվայի արարարողությունը: Շատ հետաքրքիր էր, երեխաները ոգևորված էին»,- պատմում է Ջավահիր Բադայանը:
Մանրամասն` տեսանյությում:
Այցելությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր և զորամաս կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ:
Նախորդիվ`
Սահմանապահ մանուկները (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները