Կա մեկ լուծում, և դա ցեղասպանության ճանաչումն է. Ֆրանսուա Օլանդ
«Կա մեկ լուծում, և դա ցեղասպանության ճանաչումն է», -այսօր Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` պատասխանելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցին:
Հայ լրագրողը Ֆրանսիայի նախագահին նախ հիշեցրեց ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը և հետո փոձեց պարզել, թե արդյոք նա չի՞ կարծում, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա պետք է ընդամենը քաղաքական կամք դրսևորի և վավերացնի արդեն իսկ բանակցված և ստորագրված արձանագրությունները:
Էրդողանի հայտարարության հետ կապված Օլանդն արձագանքեց, որ ինքը մշտապես փորձում է դրական ինչ-որ տարրեր գտնել նման հայտարարություններում:
«Բայց իհարկե, ես կենտրոնական հարցն համարում էի այն, որ այդ ջարդերը որակվեն իբրև ցեղասպանություն: Կա մեկ լուծում, և դա ցեղասպանության ճանաչումն է»,-եզրափակեց Ֆրանսիայի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան