
Ոստիկանություն. 7 քաղաքացի բերման է ենթարկվել
Այսօր Մաշտոցի պուրակից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել յոթ քաղաքացի:
Panorama.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ բերման ենթարկված վեց քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածին համապատասխան՝ «Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը»:
Քաղաքացի Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նախորդող հրապարակում՝