
«Նախախորհրդարանի» ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Այսօր Ֆրանսիայի նախագահի` Մաշտոցի պուրակ կատարած այցից առաջ ոստիկանություն բերման ենթարկված «Նախախորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Սաֆարյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ «Նախախորհրդարանը» հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ ոստիկանություն բերման ենթարկելու ժամանակ Սաֆարյանի նկատմամբ բռնություն է իրականացվել:
Թեմային առնչվող`
Ոստիկանություն. 7 քաղաքացի բերման է ենթարկվել