Ադրբեջանը որևէ կոմպրոմիսի չի գնացել ու չի գնա. Վաղարշակ Հարությունյան
Մեծ հաջողություն է, որ մեր բանակն այսօր նստած է խրամատներում: Պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր զինվորներին, ովքեր պատրաստակամ ծառայում և շարունակում են ծառայել սահմանին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
Անդրադառնալով Ուորլիքի հայտարարությանը` նա նշեց. «Հիմա կարևորը ուժն է, ոչ թե միջազգաին օրենքը»:
Ըստ նրա` Ադրբեջանը փախչում էր 1994 թվականի մայիսին Բիշքեքում Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարները կնքած զինադադարի պայմանագրից և որևէ կոմպրոմիսի չի գնացել ու չի գնա:
«Մենք համաձայնել էինք 6 շրջան տալ, միայն Ղարաբաղի անկախության համար, սակայն չկան այնպիսի նախապայմաններ, որոնց Ադրբեջանը կհամաձայնի»,- հայտնեց գեներալ-լեյտենանտը:
Խոսելով հրադադարից 20 տարի անց լուծված և չլուծված խնդիրների մասին` նա հավելեց, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է զիջումների գնալ, ինչպես ասել են ՀՀ բոլոր նախագահները: Իսկ այսօր բոլոր գործողությունները բխում են աշխարհաքաղաքական շահերից:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
ԼՂՀ ԱԳՆ-ն` Ուորլիքի հայտարարության մասին. ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, ենթակա չեն որևէ սակարկության
Ժիրայր Սեֆիլյանը՝ Ուորլիքի հայտարարության մասին. Թող չհամարձակվեն խոսքից գործի անցնել
Ուզըմ են, մենք էլ պտի չտանք. Մանվել Գրիգորյանը` Ուորլիքի հայտարարության մասին
Վերադարձ նախկին սահմաններին չի լինի. ԼՂՀ-ից արձագանքել են Ուորլիքին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում