ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 հաճախորդ հնարավորություն ստացավ այցելել Հայաստանի սահմաններից դուրս ապրող հարազատներին
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 10.12.2013թ-ից մինչև 31.03.2014թ. անցկացված «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի արդյունքները, որի ընթացքում բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով գումար փոխանցելիս կամ ստանալիս հաճախորդները ունեին հնարավորություն շահելու արժեքավոր նվեր և այցելելու Հայաստանի սահմաններից դուրս ապրող հարազատներին: Այս մասին հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
Ակցիայի ավարտին քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև խաղարկվել է 3 ավիատոմս դեպի այն քաղաք, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է հաղթող ճանաչված հաճախորդի` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը: Խաղարկության արդյունքում ավիատոմսեր դեպի Մոսկվա շահեցին բանկի հաճախորդներ Ռայա Պետրոսյանն ու Լուսինե Գեոնջյանը, դեպի Սանկտ Պետերբուրգ` Աննա Սերոբյանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ և վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր Intel Express, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress և Bystraya Pochta, Sigue Money Transfer. դրամական փոխանցումների համակարգերի միջոցով: Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեր բանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և մենք ձգտում ենք տրամադրել նրանց այդ ծառայության առավել լայն ընտրանի: Այդ պատճառով մենք համագործակցում ենք վստահելի ու տեխնոլոգիապես հարուստ գործընկերների հետ, որոնք ունեն կանխիկ միջոցների փոխանցման և ստացման կետերի լայն ցանց: Անցկացված ակցիան ուղղված էր դրամական փոխանցումների խթանմանը և նրան, որպեսզի մեր հաճախորդներին ընձեռվի Հայաստանից դուրս գտնվող իրենց հարազատներին այցելելու հնարավորություն»: