Կոնգրեսական Ադամ Շիֆը ճնշում է գործադրել Էրդողանի և Գյուլի վրա
ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության և Քեսսաբի դեպքերի առնչությամբ ճնշում է գործադրել Թուրքիայի վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի վրա: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Որպես Միջին Արևելքի և Ասիայի հարցերով պատվիրակության անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը առանձին հանդիպումներ է ունեցել Էրդողանի, Գյուլի և Թուրքիայի բարձարաստիճան պաշտոնյաների հետ:
Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Շիֆն անդրադարձել է Էրդողանի վերջերս տված հարցազրույցին, որտեղ ասում է, թե՝ «Հայոց ցեղասպանություն չէր կարող տեղի ունենալ, քանի որ հայերը մինչև հիմա ապրում են Թուրքիայում»: Շիֆը դա հավասարազոր է համարում, այն հայտարարությանը, որ չնայած Եվրոպայում ապրող որոշ հրեաներ չեն մահացել, ուրեմն՝ Հոլոքոսթ տեղի չի ունեցել:
Շիֆը նաև նշում է, որ չի կարող 1915-23թթ. իրադարձությունների վերաբերյալ բաց դիսկուրս լինել Թուրքիայում, քանի որ, եթե Թուրքիայում պրոֆեսորները, դասախոսները, պատմաբանները, լրագրողները և շարքային քաղաքացիները արատահայտում են իրենց տեսակետը, թե Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, ապա ենթարկվում են տարբեր ճնշումների` պաշտոնի իջեցման, ահաբեկումների, պոտենցիալ հետապնդումների կամ բռնությունների:
Գյուլի հետ հանդիպման ժամանակ Շիֆը հայտարարել է, որ ցանկանում է խոսել տասնյակ հազարավոր հայկական ծագում ունեցող իր ընտրողների անունից, ովքեր երբեք հնարավորություն չեն ունեցել անմիջականորեն դիմել նախագահին:
«Դուք չեք կարող գտնել 80.000 հայ ընտրողներին, որոնց Ցեղասպանության հարցը չի վերաբերում: Նրանցից յուրաքանչյուրը ծնող կամ պապիկ ու տատիկ է կորցրել, զարմիկներ, եղբայրներ և քույրեր, կամ մի ամբողջ ընտանիք: Նրանց ցավն իրական է, նրանց վերքերը բաց են, սա անցյալի մասունք է: Դուք և վարչապետը նշել եք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը տառապել են, սակայն տառապել են նաև թուրքերը, և սա հավասարազոր է հայտարարելու, որ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին գերմանացիները նույնպես տառապել են: Ճիտ է, որ շատ գերամանցիներ մահացել են, սակայն դա չի կարող ժխտել Հոլքոսթի փաստը և ավելին այն, որ շատ թուրքերը մահացել են չի կարող ժխտել Ցեղասպանության փաստը: Պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալը՝ փաստելու, թե արդյո՞ք Ցեղասպանություն եղել է, նշանակում է, որ պետք է առաջարկել ստեղծել հանձանաժողով, որը պետք է որոշի, թե արդյո՞ք Հոլոքոսթ տեղի է ունեցել»,-նշել է Շիֆը:
Շիֆը նաև բարձրացրել է Քեսաբի հարցը` մտահոգություններ հայտնելով հայկական պատմական համայնքում տեղի ունեցող բռնի տեղահանումների վերաբերյալ: Նա կոչ է արել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատճառով չեղյալ հայտարարել Հայաստանի շրջափակումը, դադարեցնել Հայաստանի տնտեսական մեկուսացումը:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Շիֆին Թուրքիայի ղեկավարների հետ առճակատվելու Հայոց ցեղասպանության ժխտման հարցում արդարության և ճշմարտության հասնելու համար: Մենք հատկապես բարձր ենք գնահատում Կալիֆորնիայի ընտրողների անունից իր բարոյական ուղերձը՝ ուղղված Թուրքիայի վարչապետին և նախագահին»,-նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: