Արտեմ Ասատրյան. Փոփոխված «կուտակայինի» ընդունումը տալիս է կամարտահայտության հնարավորություն
«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն այս պահին խնդիրներին տալիս է միջանկյալ լուծում և ամենակարևորը՝ կամարտահայտության հնարավորություն պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների համար: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Այս փուլում հստակ լուծվում է հետևյալ խնդիրը. այն ժամանակահատավածում, մինչև այս օրենքն ընդունվի, կուտակային վճարներ չկատարած անձիք պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ այն անձիք, ովքեր վճարումներ կատարել են, դրանք կենսաթոշակային հաշիվներ վրա են, պետական մասնակցությունը շարունակվելու է բոլորի համար և այդ գումարներն աշխատելու են հօգուտ պարտադիր կուտակային համակարգի մասնակցի»,- ասաց նախարարը:
Ա. Ասատրյանի խոսքով, պարտադիրի կամ ոչ պարտադիրի գաղափարն այս փուլում չի քննարկվում:
«Մենք ունենք հստակ օրենքով արձանագրված նորմ, որը, հույս ունեմ, երկրորդ ընթերցմամբ կընդունվի, հնարավորություն է տալիս մեր այն քաղաքացիներին, ովքեր այս փուլում Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանում են, որ իրենց աշխատավարձից պահումներ չպետք է կատարվի, դիմում ներկայացնել և իրենց կամարտահայտությունը կհարգվի»,- նշեց նախարարը:
Ըստ նրա, ՍԴ որոշումից հետո առաջացած երկու բևեռացված մեկնաբանություններն այս օրենքի նախագծի ընդունմամբ լուծվում է, ինչը կարճաժամկետ հատվածում իրենց հիմնական նպատակն էր:
«Իսկ ամբողջական մոդելի հետ կապված օրենքների նախագածերի փաթեթը կմշակվի, կքննարկվի ու կներկայացվի Ազգային ժողով»,- նշեց Ա. Ասատրյանը:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, եթե քաղաքացին չի ուզում վճարում կատարել, ինչո՞ւ է պետությունը շարունակում փոխանցումներ անել նրա հաշվին, նախարարն ասաց. «Գործող օրենքով ու Սահմանադրական դատարանի որոշմամբ, այն դրույթը, որը վերաբերում է պետական մասնակցությանը, որևէ կերպ հակասահմանադրական չի ճանաչվել և պետական մասնակցության առումով միջոցները փոխանցվելու են քաղաքացիների հաշիվներին: Սա թույլ կտա տեղեկատվական շտեմարանում հստակեցնել բոլոր մասնակիցների կարգավիճակները, ինչն այս փուլում էական է»:
Նախորդող հրապարակում՝
ՀՅԴ-ն գոհ է նոր կառավարությունից. Ա.Ռուստամյան
ԲՀԿ-ն հնարավորություն է տալիս կառավարությանը` դեմ չեն քվեարկի «Կուտակային»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան