ԿԳՆ. ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու մեծ շահագրգռվածություն կա
Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկը՝ կրթության բարեփոխումների աջակցության, Հայաստանի դերը միջազգային կրթական ասպարեզում ամրապնդելու, ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումների հարցերում: «ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին Հայաստանի աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման ծրագրի» ընթացքին նվիրված համաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա բնորոշմամբ, հետաքրքրությունը, որը ցուցաբերում են Հայաստանի ուսանողներն ու աշակերտները ԵՄ հանդեպ, վկայում է այն մասին, որ համագործակցությունը խորացնելու մեծ շահագրգռվածություն կա` հատկապես, եվրոպական կրթական ծրագրերի շրջանակում:
Նախարարը նկատեց, որ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման օրակարգում ներառված խնդիրներն ունեն երկու բաղադրիչ. առաջին՝ եվրոպական կրթական տարածքը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի, երկրորդ՝ համագործակցության արդյունավետությունը չի նվազելու:
«Չնայած տարատեսակ քննադատություններին՝ ԵՄ հետ համագործակցությունը ոչ միայն չի դադարել, այլ հակառակը՝ այս տարվանից սկսած Հայաստանը երկու կարևորագույն ծարգրի լիարժեք մասնակից դառնալու հնարավորություն է ստացել»,- ասաց նախարարը` տեղեկացնելով, որ խոսքը «Էրազմուս Մունդուս» և «Գիտական հորիզոն 2020» ծրագրերի մասին է:
Ըստ Աշոտյանի, Հայաստանը ընտրություն է կատարելու նշված ծրագրերի շահառու դառնալու և լիարժեք անադամության միջև: Նախարարը նշեց, որ տարբերակների ընտրությունը պայմանավորված է նաև Հայաստանի կողմից ֆինանսական բաղադրիչի ներդրմամբ:
Համաժողովին ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիստեան, Հայաստանի ավագ դպրոցների, բուհերի և քոլեջների տնօրեններ, կրթության բնագավառի տեղական և օտարերկրյա փորձագետներ:
Նախորդող հրապարակումներ`
ԵՄ դեսպան. Հայաստանն ու Եվրամիությունը պետք է կենտրոնանան ձեռք բերված համաձայնությունների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան