Հայաստանում նոր օֆշորային սկանդալ է հասունանում
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում նոր օֆշորային սկանդալ է հասունանում, որի հիմնական դերակատարն այս անգամ, կարծես թե, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն է՝ Տիգրան Սարգսյանի սանիկը: Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է, որոնք Հայաստան մտնելու փոխարեն հայտնվել են կիպրոսյան հաշվեհամարի վրա:
«Փաստորեն քավոր-սանիկական հարաբերությունները բացասաբար են ազդում ՀՀ գործարար միջավայրի վրա: Օֆշորային առաջին սկանդալից հայտնի Աշոտ Սուքիասյանը Կճոյանի սանիկն է, Դավիթ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի սանիկն է… մի խոսքով՝ տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը սանիկապատված է»,-մեկնաբանել է «Չորրորդ իշխանությունը»: