Արա Բուդաղյանը ինքնաբացարկ դեռ չի հայտնել
Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արա Բուդաղյանը ինքնաբացարկ դեռ չի հայտնել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Բուդաղյանի ներկայացուցիչ Ռոբերտ Հակոբյանը:
«Այս պահի դրությամբ նման որոշում չկա: Այսօր գրանցումների վերջին օրն է ամեն ինչ հայտնի կդառնա օրվա վերջում», - ասաց Հակոբյանը:
Հարցին, թե թիմում ընտրապայքարից հրաժարվելու տրամադրություն, մտադրություն կա՞, Հակոբյանը պատասխանեց. «Ես ինչքան տեղեկացված եմ, նման մտադրություն չկա»:
Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 21-ին և կավարտվի հունիսի 6-ին: Այս պահին Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները 4-ն են` ինքնաառաջադրված անկուսակցականներ Հրայր Յոլյանը և Տիգրան Կարապետյանը, ինչպես նաև Հանրապետական կուսակցության անդամներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինին քաղաքապետի ընտրություններում առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, որը 14 տարի ղեկավարել է քաղաքը, չի առաջադրվել:
Արա Բուդաղյանը 2013-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է: 2010 թվականին այս քաղաքում կայացած ընտրություններում առաջադրվել էր Ավետիք Բուդաղյանը և գործող քաղաքապետի միակ մրցակիցն է եղել:
Թեմային առնչվող`
Բուդաղյանը կպայքարի Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները