Արշիլ Գորկու մի քանի նոր կտավներ են տեղափոխվում Հայաստան
Շուտով Էջմիածին կհասնեն Արշիլ Գորկու մի քանի ստեղծագործություններ: Կտավները Հայաստանում ցուցադրվելու համար կտեղափոխվեն Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանից: Ռուսական արվեստի թանգարանում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված միջոցառման և «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառքի բացման ժամանակ ասաց արվեստաբան Շահեն Խաչատրյանը:
Նա միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Ոստանիկ Ադոյանի՝ Արշիլ Գորկու կյանքն ու ստեղծագործական ճանապարհը: Շ. Խաչատրյանն ասաց, որ Արշիլ Գորկին ծնվել է Վանում, բայց ստեղծագործական գործունեության ծավալելով Ամերիկայում ՝ դառնում է նորագույն նկարչության պատմության մեջ բոլորովին նոր ուղի բացող:
Միջացոռմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, նկարիչներ, արվեստագետներ, մտավորականներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 16-ը: Ներկայացված են Արշիլ Գորկուց ազդեցություն կրած հայ նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի, Յուրա Հարությունյանի, Կարեն Աղամյանի, Շահեն Ասլանյանի, Վիգեն Թադևոսյանի, Սամվել Չիբուխչյանի, Հրաչ Վարդանյանի, Էդուարդ Հակոբյանի, Վահե Թևոսյանի, Վահագն Գալստյանի, Էդուարդ Վարդանյանի գործերը: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը:
«Արշիլ Գորկին, ծնվելով և դպրոցական կրթությունը ստանալով Վանի հայկական դպրոցում, կարողացավ դառնալ Ամերիկայի նորագույն նկարչության մոդեռն ուղղություններից մեկի՝ վերացական արվեստի հիմնադիրներից: Նրա կտավներում աշխարհը տեսավ Հայոց Ցեղասպանությունը վերապրած հայի անսահման տխրությունը: Կարմիրի, ճերմակի և դեղինի համադրությամբ ծնված նկարներում մահվան տրամադրություններն են, իսկ «Ցեղասպանություն Եփրատի հատակին» անվամբ նկարը պարզապես հաստատում է Եղեռնի փաստը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Արվեստի վաստակավոր գործչի 70-րդ տարեդարձի, միևնույն ժամանակ Արշիլ Գորկու 110-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Շահեն Խաչատրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան