Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Կուբայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ Նախագահի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Կուբայի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին հաղորդում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը :
Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 8-րդ կետով` որոշում եմ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո) »: