Տնտեսություն 15:23 14/05/2014

Լուծարվող «Գյումրու տեխնոպարկը» Տիգրան Սարգսյանի «Գյումրու տեխնոպարկը» չի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ կառավարությունը նախատեսում է վաղը կայանալիք նիստում հավանություն տալ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի լուծարմանը, որի բաժնետոմսերի 49,02 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը, իսկ մնացած 50,98 տոկոսը «Անալիտսարք-1» ԲԲԸ-ին:

«Գյումրու տեխնոպարկ» ծրագիրն առավել հայտնի է, որպես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից իր պաշտոնավարման հենց սկզբում առաջ քաշած գաղափարներից մեկը: Ուստի, առաջին հայացքից թվում է, թե կառավարությունը որոշել է Տիգրան Սարգսյանի ծրագիրը լուծարել:

Սակայն, այսօր արդեն «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ սա ընդամենը անվանումների համընկնում է և, որ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն կապ չունի «Գյումրու տեխնոպարկ» ծրագրի հետ:

Մյուս կողմից անհավանական է, որ անվանումների նման համընկումը հենց այնպես, պատահաբար ստացված լիներ, ի վերջո հեղինակային իրավունքի խնդիր կարող էր առաջանալ: Ուստի, հարց է ծագում, իսկ ինչ պատմություն է թաքնված այս ամենի հիմքում:

Պարզվում է լուծարվողը՝ «Գյումրու տեխնոպարկ» ստեղծելու գաղափարի «հեղինակն» է: Մյուս կողմից էլ ճիշտ է, որ կապ չունի Տիգրան Սարգսյանի «Գյումրու տեխնոպարկի» հետ:

Այսպես, ՀՀ կառավարությունը դեռևս 2010 թվականի մարտի 11-ին կայացրել է թիվ 227-Ա որոշումը՝ «Նոր Ներդրումներ» ՓԲ ընկերությունը լուծարելու մասին: Այս ընկերությունը «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ում կառավարության բաժնեմասի սեփականատերն է եղել: Այլ կերպ ասած, «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի բաժնեմասի 49 տոկոսը նախկինում պատկանել է «Նոր Ներդրումներ» ՓԲԸ-ին, որի 100 տոկոս սեփականատերը եղել է ՀՀ կառավարությունը:

2010 թվականի մարտի 11-ի թիվ 227-Ա որոշման կից տեղեկանքում , որը ներկայացված է եղել ՀՀ կառավարությանը, սևով սպիտակի վրա գրված է. «Գյումրի քաղաքում տեխնոպարկ ստեղծելու նպատակով «Նոր ներդրումներ» ՓԲԸ-ն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը ներկայացրել է հայեցակարգ, որն էլ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 15.02.2005թ. «Գյումրի քաղաքում տեխնոպարկ ստեղծելու նախապատրաստական միջոցառումների մասին» թիվ 31-Ա հրամանով հավանության է արժանացել։ Հայեցակարգը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը և համաձայն ՀՀ կառավարության 2006թ. մարտի 2-ի նիստի թիվ 8 արձանագրության և նրա հավելվածի Գյումրու «Անալիտսարք-1» ՓԲԸ-ի արտադրական տարածքի վրա ստեղծվել է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն, որի հիմնադիրներն են համարվում Երևանի «Նոր ներդրումներ» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցեն` ք. Երևան, Մ. Խորենացու 26ա) 49% բաժնեմասով և Գյումրու «Անալիտսարք-1» ԲԲԸ-ն (ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկ 24) 51% բաժնեմասով»։

Այսինքն, ըստ այս տեղեկանքի, «Գյումրու տեխնոպարկի» գաղափարը դեռևս 2005-ին է ծնվել և դրա հեղինակը եղել է «Նոր Ներդրումներ» ՓԲԸ-ն: Ավելին, ըստ նույն տեղեկանքի. «ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 17.07.2006թ. թիվ 158-Ա հրամանով հաստատվել է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի ստեղծման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը, որով ընկերության կանանադրական կապիտալում «Նոր ներդրումներ» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 6.0 մլն. Դրամի ներդրում և 17.0 մլն. դրամի շինվերանորոգման աշխատանքներ»: Այսինքն, դեռևս 2006-ին ՀՀ կառավարությունը «Գյումրու տեխնոպարկի» գազափարն իրագործելու համար 23 միլիոն դրամ է հատկացրել, սակայն, հետագա ֆինանսավորման բացակայության պատճառով, ինչպես վերը նշված տեղեկանքում է գրված ««Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն չի կայացել»։

Ի դեպ, այդպես էլ անհասկանալի է մնում, որ եթե դեռևս 2010-ին ակնհայտ է եղել, որ «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն չի կայացել, այն ինչու է շարունակել գոյություն ունենալ, քանի որ չգործող ընկերությունը այդպես արդեն անիմաստ տեղը պարտքեր է կուտակել: Կառավարության վաղվա նիստում ընդգրկված որոշման նախագծի կից տեղեկանքի համաձայն «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի պարքերը կազմում են 22 միլիոն 622 հազար դրամ:

«Գյուրմու տեխնոպարկ» ծրագրի գլխավոր օպերատորը ներկայումս «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն է, որին այդ լիազորությունը տրվել է այս տարվա սկզբին՝ 2014 թվականի հունվարի 9-ին կառավարության ընդունած թիվ 13-Ն որոշմամբ՝ «Գլխավոր օպերատոր ճանաչելու, գույքի նվիրատվության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1203-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1341-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»:

Իսկ մինչ այդ Գյումրու տեխնոպարկ ծրագրի գլխավոր օպերատորը եղել է «Գյումրու տնտեսական զարգացման» հիմնադրամը:

Գյումրու տեխնոպարկ ծրագրին 2008 թվականից սկսած մինչև 2012 թվականը ներառյալ հատկացվել է 699 միլիոն 500 հազար դրամ՝ 2008-ին 80 միլիոն, 2009-ին 80 միլիոն, 2010-ին 200 միլիոն, 2011-ին 176 միլիոն 500 հազար, 2012-ին 163 միլիոն: Ի դեպ, «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2013 թվականի ծրագիրը» և «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2014 թվականի ծրագիրը» հաստատելու մասին կառավարության որոշումները մեզ չհաջողվեց իրավական ակտերի էլեկտրոնային բազայում գտնել: Ուստի, չենք կարող ասել, թե անցած տարի և այս տարի «Գյումրու տեխնոպարկի» ծրագրի համար որքան գումար է հատկացվել պետական բյուջեից:

Հեղինակ` Վահագն Հովակիմյան

Նախորդող հրապարակում`

Կառավարությունը սկսում է վերացնել Տիգրան Սարգսյանի կառավարման հետևանքները



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}