Կարևոր է գործարարների ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում. Վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:
«Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում», - կարևորելով տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում` ընդգծել է կառավարության ղեկավարը: Այս մասին հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետ Աբրահամյանը գործարարների հետ քննարկել է երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում արծարծվել են բազմաբնույթ հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները