Բուդաղյանն ինքնաբացարկ է ներկայացրե՞լ
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում համայնքի ղեկավարի՝ հունիսի 9-ին սպասվելիք ընտրություններին առաջադրված թեկնածուների թիվը նվազել է: Առաջադրման ժամկետի ավարտին քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուները չորսն էին, սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով, նրանցից մեկը՝ ՀՀԿ-ական Արա Բուդաղյանը (Ավետիք Բուդաղյանի եղբայրը) երեկ թիվ 37 ԸԸՀ ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել:
Ըստ թերթի, այդ որոշումը նա կայացրել է իր թիմակից ընկերների հետ քննարկումների արդյունքում: Բուդաղյանը թեկնածությունը հանել է հօգուտ Տիգրան Կարապետյանի: