Կարեն Մովսիսյանը 100 տոկոսանոց արդյունք ունի
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Յուկմայոր քաղաքում անցկացվող օփենում տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա), Սերգեյ Ֆեդորչուկը (Ուկրաինա), Սլվադոր Դել Ռիոն (Իսպանիա), Յուրի Սոլոդովնիչենկոն (Ուկրաինա), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները