Օբաման հանդիպել է Սիրիայի ընդդիմության ղեկավարի հետ
Վաշինգտոնում կայացել է Սիրիայի ընդդիմության առաջնորդ Ահմադ Ջարբայի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Կողմերը հանդիպումը գնահատել են արդյունավետ և շեշտել նոր հարաբերություն հաստատելու կարևոր քայլը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Ջարբան շնորհակալություն է հատնել ընդդիմությանը 287 մլն դոլար օգնություն տրամադրելու համար և ընդգծել է ԱՄՆ-ի դերը սիրիացի փախստականներին 1.7 մլրդ դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու գործում:
«Ընդդիմության պատվիրակությունը քննարկել է սիրիացի ժողովրդին հզորացնելու հարցը, այնպես, որ նա կարողանա իրեն պաշտպանել ռազմական հանցագործություններից, ինչպես նաև վարչակարգի վրա ճնշումներ գործադրելու հարցը, որպեսզի քաղաքական լուծում գտնեն»,-ասվում է ընդդիմության հայտարարության մեջ:
Նշենք, որ հանդիպման ժամանակ ոչ մի խոսք չի եղել զենիթահրթիռային համալիրների մասին: Նախօրեին Wall Street Journal թերթին տված հարցազրույցում Ջարբան ասել էր, որ Օբամայի հետ հանդիպման ժամանակ մտադիր է շարժական զենիթահրթիռային համալիրներ ունենալու թույլտվություն ստանալ: