Ռուսաստանը Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որը միտված է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը: «Գազետա.ռու»-ն հաղորդում է, որ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Սիրիայում առկա բարդ իրավիճակին դրական ռիթմ հաղորդելու նպատակով ռուսական պատվիրակությունն այսօր բանաձևի նախագիծ է ներկայացրել Անվտանգության խորհուրդ»,-ասել է Չուրկինը:
Կառույցում ՌԴ մշտական ներկայացուցիչը մանրամասնել է, թե բանաձևը հիմնականում առնչվում է հակամարտության հումանիտար ասպեկտներին, այդ թվում հաշվի առնելով Հոմսի բնակիչներին օգնություն տրամադրելու փորձը: