ԵՄ դեսպան. Հայաստանն ու Եվրամիությունը պետք է կենտրոնանան ձեռք բերված համաձայնությունների վրա
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան «Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության ու փախհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ» ծրագրի իրականացման ընթացքին նվիրված համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախօրեին Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությանը, թե ԵՄ-ն Հայաստանի համար ասոցացման նոր մոդել պետք է գտնի:
«Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը կարևոր է Եվրամիության համար»,- ասաց դեսպանը:
Անդրադառնալով հետագա անելիքներին, Տրայան Հրիսթեան կարծիք հայտնեց, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը պետք է կենտրոնանան «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթաժողովում ձեռք բերված համաձայնությունների վրա:
Նախորդող հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին